Yahoo-ն հայտնել է ավելի քան 1 մլրդ հաշիվներից տվյալների գողության մասին

Այսօր Yahoo ընկերությունը հայտնել է, որ ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել են, որ 2013թ. սեպտեմբերին հաքերական հարձակումների արդյունքում կոտրված հաշիվների թիվը գերազանցել է 1 մլրդը: Պաշտոնական հայտարարության մեջ նշված է, որ ընկերությունը դեռ չի կարողացել նույականացնել հաձակում գործողներին:

Հաքերներին հաջողվել է գողանալ օգտատերերի անունները, հեռախոսահամարները, ծննդյան թվերը, հասցեները, անձնական բոլոր տվյալները, սակայն չի հաջողվել հասնել բանկային հաշիվների տվյալներին:

Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ սա կապ չունի 2014թ. սեպտեմբերին իրականացված հարձակման հետ, որի ժամանակ հաքերները կոտրել էին Yahoo-ի 500 մլն էլեկտրոնային հասցե: