YouTube Options-ին փոխարինող 3 անվճար web-հավելված

YouTube-ում տեսանյութեր դիտելն ավելի հարմարավետ դարձնելու համար կան մեծ թվով web-հավելվածներ, բայց ամենահայտնին ու տարածվածը YouTube Options հավելվածն է, որի օգնությամբ հնարավոր է YouTube-ի էջը դարձնել իսկական կինոթատրոն, փոխել ծառայության թաքնված կարգավորումները, ինտերֆեյսի ավելորդ էլեմենտները անջատել, հեռացնել գովազդները և այլն: Այն բազմահազար օգտատերերի սիրելի web-հավելվածներից մեկն է: Սակայն վերջերս YouTube Options-ը դարձել է վճարովի և ժամանակն է փնտրել դրան փոխարինող տարբերակներ:

Առաջարկում ենք լավագույն 3 web-հավելվածներ, որոնք կարող են փոխարինել YouTube Options-ին:

Magic Actions for YouTube (Google Chrome, Mozilla, Opera)

Սա իր հնարավորություններով գրեթե ոչնչով չի զիջում YouTube Options-ին և ի տարբերություն վերջինիս անվճար է:

Հիմնական հնարավորությունները՝

  • AutoHD: Նվագարկում է ձեր կողմից ընտրված որոկով
  • Ձայնը կարգավորվում է մկնիկի անիվի միջոցով:
  • Կինոթատրոնի ռեժիմ, որը թույլ է տալիս կենտրոնանալ միայն տեսանյութի վրա և չշեղվել ավելորդ էլեմենտների վրա:
  • Արագ և հարմար սքրինշոթի պահպանում՝ PNG, JPEG և WEBP ֆորմատներով:
  • Մեկ սեղմումով «գիշերային/ցերեկային» ռեժիմների անցում:
  • Դիտած տեսնյութերի պատմության արագ ջնջում
  • Ցիկլային նվագարկում
  • Ամենառեյտինգային տեսանյութերի թեմատիկ առաջարկում
  • Մեկնաբանություններ թողած օգտատերերի մասին հավելյալ իֆորմացիայի ցուցադրում
  • Ավտոմատ նվագարկումն անջատելու հնարավորություն
  • Հաղորդագրությունների բլոկը թաքցնելու ֆունկցիա

magic-actions-for-youtube

Enhancer for YouTube (Google Chrome, Mozilla, Opera)

Այս տարբերակը նույնպես առաջարկում է բավականին լավ հնարավորություններ հարմարավետությունը բարձրացնելու նպատակով: Այն չի դանդաղեցնի համակարգչի աշխատանքը:

Հիմնական հնարավորությունները՝

  • Ձայնի կարգավորվում է մկնիկի անիվի միջոցով:
  • Տեսանյութից գովազդը ջնջելու ֆունկցիա
  • Վնագարկման ընթացքում հայտնվող հայտարարությունները ջնջելու ֆունկցիա
  • Ավտոմատ նվագարկման անջատելու հնարավորություն
  • «Նախաբեռնելու» անջատում
  • 4K, HD և ցանկացած այլ նախընտրելի ֆորմատով ավտոմատ նվագարկման հնարավորություն
  • Ցիկլային նվագարկում
  • Կինոթատրոնի հատուկ ռեժիմ

enhancer-for-youtube

ImprovedTube (Google Chrome, Opera)

Այս web-հավելվածը YouTube-ի բոլոր հնարավորություններին հասանելուիություն ապահովելուց բացի, մի քանի նոր ֆունկցիաներ է պարունակում, ինչպես օրինակ գաղտնիության հնարավորությունը:

Հիմնական հնարավորությունները՝

  • Ընրված որոակով նվագարկում
  • Տեսանյութի չափերը կարգավորելու հնարավորություն
  • Նվագարկման արագության տոկոսային սահմանում
  • Ծանոթագրություններն անջատելու հնարավորություն
  • YouTube-ի ցանկացած էլեմենտ անջատելու ֆունկցիա, այդ թվում մեկնաբանությունների, նկարագրության բլոկները և այլն:
  • Playlist-ի նվագարկման հավելյալ կարգավորումներ
  • Հաջորդ տեսանյութի ավտոմատ նվագարկումն անջատելու հնարավորություն:

improvedtube