Hour of Code 2016-ին մասնակցել են ավելի քան 300 հոգի

Hour of Code 2016-ին մասնակցել են ավելի քան 300 հոգի

Երևանում տեղի ունեցավ «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը: Այն Հայաստանում անցկացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ: Նպատակն է՝ նոր տեխնոլոգիաներով և ծրագրավորմամբ հետաքրքրված բոլոր մարդկանց՝ անկախ տարիքից, սովորեցնել ծրագրավորման տարատեսակ լեզուներ, զարգացնել տրամաբանությունը և խնդիրների լուծման հմտությունները: Եվ այս ամենը մասնակիցները սովորում են խաղերի միջոցով ընդամենը մի քանի ժամում:

Այս տարի միջոցառմանը զուգահեռ անցկացվել են նաև վարպետության դասեր՝ ՏՏ ոլորտի առաջատար մասնագետների կողմից: Նրանք կիսվել են փորձով մասնակիցների հետ և սովորեցրել, թե ինչպես ստեղծել մեծ համակարգեր, ինչպես նախագծել խաղեր և որքանով է կարևոր անվտանգ գաղտնաբառերի կիրառությունը:

Միջոցառման պաշտոնական հեշթեգն էր #HourofCodeEVN:

Նշենք, որ այս տարի միջոցառումը համախմբել է ավելի քան 300 մասնակցի: Նախորդ՝ «Ծրագրավորման ժամ 2015»-ին մասնակիցների թիվը գերազանցում էր 250-ը: Hour of Code-ը համախմբում է ավելի քան 280 մլն մասնակցի` աշխարհի 180 երկրներից:

unnamed-1 %d5%ae%d6%80-%d5%aa%d5%a1%d5%b4