Vkontakte-ն կգործարկի VK Live տեսահեռարձակման հավելվածը

Vkontakte-ն կգործարկի VK Live տեսահեռարձակման հավելվածը

 

Vkontakte-ն կգործարկի նոր VK Live հավելվածը, որը թույլ կտա օգտատերերին և էջերի ադմիններին Live տեսահեռարձակում անել: Տեսանյութերը կհայտնվեն օգտատերերի պատին կամ էլ տվյալ խմբի էջում:

Հավելվածը դեռևս հասանելի կլինի միայն iOS համակարգի համար, ավելի ուշ այն կհայտնվի նաև  Google Play- ում:

Ի դեպ, այս հավելվածի միջոցով հնարավոր է ոչ միայն հեռարձակել live տեսանյութեր, նաև գումար աշխատել դրանց միջոցով: Հավելվածում դիտողների համար կա վճարովի նվերներ ուղարկելու հնարավորություն: Այդ նվերների դիմաց վճարված գումարի մի մասը հասնելու է տեսանհեռարձակող օգտատիրոջը կամ էլ էջերի ադմիններին:

Մոբայլով ուղիղ հեռարձակումները դարձել են սոցցանցերի գլխավոր թրենդը: Ամեն ինչ սկսվեց Mirkat և Periscope հավելվածներից, որից հետո հարթակ եկավ Facebook-ը և առաջատարությունը վերցրեց իր ձեռքը:

Այսօր գործում են բազմաթիվ միջոցներ ուղիղ տեսահեռարձակման համար՝ Facebook, Twitter, Instagram, Periscope, YouTube, Google, Livestream, Ustream և այլն: Այժմ նրանց է միանում նաև Vkontakte-ն իր նոր հավելվածով: