Նոր սպասված ֆունկցիաներ Viber-ում

Viber-ը կհամալրվի նոր ֆունկցիաներով: Այժմ Viber-ում հնարավոր կլինի կարճ վիդեոներ ուղարկել: Ընդամենը մեկ կոճակի սեղմումով  կարող եք տեսագրել մինչև 30 վայրկյան տևողությամբ տեսանյութ և ուղարկել ձեր զրուցակցին: Տեսանյութերը չեն ջնջվում, դրանք կպահպանվեն և ցանկացած պահի հնարավոր է վերանայել:

Հաջորդ նորույթը կապված է Viber-ի և այլ ծառայությունների ինտեգրացիայի հետ: Այս պահին հասանելի կլինեն GIPHY-ն, Wikipedia-ն և TheMovieDB-ը: Այսպիսով, վերջին ժամանակներում մեծ տարածում գտած գիֆերով այժմ  հնարավոր է կիսվել նաև Viber-ում: Բացի այդ, Viber-ը թույլ կտա օգտվել Wikipedia-ի բովանդակությունից և ոըղարկել տարբեր ֆիլմերի մասին տեղեկություններ: Այս ֆունկցիայից օգտվելու համար  պետք է սեղմել @ նշանը և կատարել նախընտրելի գործողությունը:

Նշենք, որ այս բոլոր ֆունկցիաները շուտով հասանելի կլինեն iOS և Android համակարգերում: