Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 23)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 23)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Backgammon Premium

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա օնլայն նարդի է, որի շուրջ համախմբված են մեծ թվով խաղացողներ աշխարհի տարբեր ծայրերից: Այն ունի բարդության 3 մակարդակ, շուտով կավելանա նաև 4-րդ ամենադժվարը՝ հատուկ փորձառուների համար: Կարող եք խաղալ ընկերների հետ կամ էլ պատահականության սկզբունքով ընտրել հակառակորդին:

backgammon-premium backgammon-premium1

GoldenHour.One

Գինը՝ 3.99$ – անվճար

Այս հավելվածը հստակ գիտի, թե երբ և որտեղ կարելի է ստանալ իդեալական լուսանկար:

goldenhour-one1 goldenhour-one2 goldenhourone1

YoWindow Weather

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա գեղեցիկ դիզայնով եղանակի տեսության հավելված է, որի միջոցով կարող եք տեսնել ժամանակի ընթացքում եղանակի փոփոխությունները:

yowindow-weather yowindow-weather1 yowindow-weather2

SharpScan Pro + OCR

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի սկանավորել և թվայանացնել փաստաթղթերը OCR տեխնոլոգիայի միջոցով և դրանք կփոխարկի PDF ֆորմատով:

sharpscan-pro sharpscan-pro1 sharpscan-pro2

Big Fish Casino ­ Free Vegas Slots & Tournaments

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածը մինչև սուրբծննդյան տոներ ներբեռնելու դեպքում կստանաք 100 000 բոնուսային միավոր BigFish խաղատանը օնլայն խաղալու համար: Գուցե ձեր բախտը բերի այստեղ:

bigfish bigfish1 bigfish2

Talking Carl

Գինը՝ 0.99$ – անվճար

Զվարճալի Կառլի հետ կարող եք խոսել, երգել, խաղալ, կերակրել նրան, լսել նրա ծիծաղը, մեծացնել և այլն:

talking-carl talking-carl1 talking-carl2