ISTC Academy ուսումնական ծրագրի համար ընդունվում են հայտեր

IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը ընդունում է հայտեր  ISTC Academy  ուսումնական ծրագրի համար, որը կմեկնարկի 2017թ. ի փետրվարին:

Ծրագրին կարող են դիմել Հայաստանի բոլոր համալսարանների ուսանողները: ISTC Academy ծրագրի տևողությունը 5 ամիս է: Ուսուցումն  իրականացնում է 2 հիմնական ուղղությամբ՝ տեխնոլոգիական և բիզնես:

Տեխնոլոգիական խմբում հնարավոր է սովորել ծրագրավորման հիմունքներ (JavaScript, React, Notejs, Python), տեղեկատվական անվտանգություն, աշխարհագրական տվյալների կառավարում, մեքենայական ուսուցում, Արհեստական Բանականություն, IBM հարթակում ամպային հավելվածի մշակում:

Բիզնես խմբում հասանելի է Բիզնես վերլուծություն և վիճակագրություն IBM SPSS ծրագրի միջոցով, Ֆինանսական վերլուծություն և IBM Cognos, Բիզնես պրոցեսների կառավարում, IBM BPM նախագծերի կառավարում, Թվային մարքեթինգ և սոցիալական ցանցերի անալիտիկա դասընթացները:

Հայտը կարող եք լրացնել այստեղ: Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունվարի 15-ն է:

Որպես արդյունք, տեխնոլոգիական և բիզնես խմբերի ուսանողները կստեղծեն համատեղ նախագիծ, որը հետագայում կարող է դառնալ ստարտափ: