Pokemon Go խաղն արդեն հասանելի է Apple Watch-ի համար

Pokemon Go խաղն արդեն հասանելի է Apple Watch-ի համար

Pokemon Go խաղն արդեն հնարավոր է խաղալ Apple Watch-ով: Խելացի ժամացույցի համար խաղը մշակելու մասին Apple և Niantic ընկերությունները հայտնել էին դեռևս սեպտեմբերին: Այժմ այն պաշտոնապես հասանելի է:

Apple Watch-ով կարող եք ծանուցումներ ստանալ մոտակայքում գտնվող պոկեմնոնների, PokeStop-երի, մեդալների մասին, սակայն պոկեմոններին որսալու համար այնուամենայնիվ անհրաժեշտ կլինի սմարթֆոնը: Միայն այս գործողությունը հասանելի չէ խելացի ժամացույցի համար:

Նշենք, որ Pokemon Go խաղը թողարկվել է այս տարի ամռանը և ներբեռնումների թվով ռեկորդ է սահմանել՝ ավելի քան 75 մլն. ներբեռնում և Niantic-ի տվյալներով օրական դրանց թիվն աճում է 20 միլիոնով: