Snapchat-ը վճարել է մոտ $40 մլն իսրայելական Cimagine սթարթափի համար

Snapchat-ը ձեռք է բերել իսրայելական Cimagine սթարթափը: 4 տարի առաջ հիմնադրված Cimagine-ը մշակել է հարթակ, որը գնորդներին թույլ է տալիս լրացված իրականությամբ (augmented reality) վիզուալիզացնել իրերը, որոնք ցանկանում է գնել: Սա թույլ կտա իրական ժամանակում պատկերների խմբագրման միջոցով հեշտացնել գնումներ կատարելը: Գործարքի գինը Calcalist News-ի հաղորդմամբ՝ կազմել է մոտ 40 միլիոն ԱՄԴ:

Cimagine-ը արդեն համագործակցում է Jerome’s կահույքի առևտրի սրահի հետ, նաև Shop Direct-ի, John Lewis-ի, Coca-Cola-ի նման բրենդների հետ:

https://youtu.be/j0_IoPNAHLo

Հաղորդվում է, որ Snapchat-ը այս գործարքով պատրաստվում է գործունեության ծավալները մեծացնել Իսրայելում: Օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները՝ ստեղծել եկամուտի նոր աղբյուր և առաջխաղացնել ընկերությունը: