Vkontakte-ում մինչև տարեվերջ կհայտնվի նոր ֆունկցիա

Vkontakte-ում, Instagram Stories-ի նմանությամբ, նույնպես կհայտնվեն ինքնաոչնչացվող հաղորդագրություններ: Այս ֆունկցիան նախատեսվում է գործարկել մինչև տարեվերջ: Նշենք, որ Instagram-ը  իր Stories ֆունկցիան գործարկել էր դեռևս այս տարվա օգոստոսին:

Սոցցանցի օգտատերերը կարող են տեղադրել լուսանկարներ և տեսանյութեր, որոնք ավտոմատ կերպով կանհետանան 24 ժամ անց: Բացի այդ օգտատերերը հնարավորություն կունենան օգտագործել տարբեր ֆիլտրեր, սթիքերներ և այլն:

Հիշեցնենք, որ օրերս Vkontakte-ն թողարկեց VK Live տեսահեռարձակման iOS նոր հավելվածը: