Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունվարի 9)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Runtastic PRO Running, Jogging and Fitness Tracker

Գինը՝ 4.99$ – անվճար

Սա ֆիթնես հավելված է, որը կօգնի ավելի արդյունավետ դարձնել մարզումները, հատկապես առավոտյան վազքը: Հավելվածը հաշվում է որքան ժամանակում ինչ տարածություն եք հաղթահարել, այն ունի GPS համակարգ: Այս հավելվածը ոչ միայն վերլուծում է մարզումների ուրաքանչյուր դետալ, այլ նաև մոտիավցնում է:

run run1 run2

Meeting Box – Notes, Tasks, Sketches & Recordings

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա նշումներ կատարելու համար նախատեսված հավելված է, որը կօգնի համակարգել հանդիպումների գրաֆիկը: Հավելվածը թույլ է տալիս գրավոր նաև ձայնային նշումներ անել, դրանց կցել նկարներ: Հեշտ և պարզ է օգտագործման համար:

meeting-box meeting-box1 meeting-box2

BriefKey

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը հնարավորություն է տալիս համապատասխանեցնել ստեղնաշարը ձեր պահանջներին ու անհատականությանը: Այն նույնիսկ թույլ է տալիս թարգմանել հաղորդագրությունները շուրջ 40 լեզվով:

briefkey-1 briefkey-2 briefkey

Animal Puzzles for Kids with Skills

Գինը՝ 2.99$ – անվճար

Երեխաների համար նախատեսված զվարճալի անիմացիոն փազլ խաղ է կենգուրուի և նրա ընկերների մասնակցությամբ:

animal-puzzles animal-puzzles1 animal-puzzles2

Montezuma Puzzle 4 Premium

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա նույնպես փազլ խաղ է: Այստեղ հարկավոր է ներքևում գտնվող գունավոր երկրաչափական պատկերներն առանց շրջելու հնարավորության տեղադրել կաղապարի մեջ այնպես, որ այնտեղ ազատ անցքեր չմնան: Խաղն ունի աստիճանաբար բարդացող 100 մակարդակ:

montezuma montezuma1 montezuma2