Altaba՝ Yahoo-ի նոր անունը

Yahoo-ն կվերանվանվի Altaba, իսկ Yahoo-ի թոփ մենեջերները կլքեն իրենց պաշտոնները: Այդ թվում նաև 2012թ. հուլիսից ընկերության գործադիր տնօրեն Մարիսա Մայերը:

Verizon Communications-ի հետ դեռևս նախորդ տարվա հուլիսին ձեռք բերված $4.8 մլրդ արժողությամբ գործարքի ավարտից հետո նա և մի շարք այլ թոփ մենեջերներ կթողնեն պաշտոնները: Ընկերության հաղորդագրությունում նշվում է, որ տնօրենների խորհուրդը կլքի նաև Yahoo-ի հիմնադիրներից Դևիդ Ֆիլոն և այդ քայլը կապված չէ ապագա ղեկավարության հետ կոնֆլիկտների հետ:

Նշենք, որ Verizon-ը ձեռք է բերելու Yahoo-ի օպերացիոն բիզնեսը: Իսկ մնացած մասը, որի մեջ մտնում են չինական օնլայն առևտրի Alibaba ընկերությունը և Yahoo Japan-ի բաժնետոմսերը, կշարունակի գործել որպես առանձին ընկերություն Altaba անունով, որը կղեկավարի Էրիկ Բրանդտը: Տնօրենների խորհուրդը բաղկացած կլինի 5 անդամից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Yahoo ընկերությունը հայտնել էր ավելի քան 1 մլրդ հաշիվներից տվյալների գողության մասին: