Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունվարի 11)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Modern Labyrinth

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղի ընթացքում պետք է գունդը այնպես սահեցնել տախտակի մակերեսի վրայով, որպեսզի  այն հասցնեք նպատակակետին՝ խուսափելով անցքերից: Այն ունի 36 աստիճանաբար բարդացող մակարդակ:

l l1

Questerium: Sinister Trinity, Collector’s Edition (Full)

Գինը՝ 4.99$ – անվճար

Այս խաղի ընթացքում պետք է փնտրել 2 մոլորված երեխաների գրեթե ամբողջովին ավերված քաղաքում: Պետք է նրանց փնտրել 39 տարբեր վայրերում՝ ճանապարհին լուծել 21 գլուխկոտրուկ:

%d6%84 %d6%841

Questerium: Sinister Trinity, Collector’s Edition HD (Full) 

Գինը՝ 6.99$ – անվճար

Սա նախորդ խաղի HD թարմացված տարբերակն է, որը նախատեսված է հատկապես iPad-ով խաղալու համար: Խաղի էությունը նույնն է, խնդիրներն ու առաջադրանքները նույնպես:

%d6%8411 %d6%8412

PDF Markup Ultimate – Annotate PDFs and Web Pages

Գինը՝ 9.99$ – անվճար

Սա հրաշալի հավելված է PDF ֆորմատի ֆայլերի հետ աշխատելիս նշումներ անելու համար: Կարող եք ամպային համակարգից հավելվածով բեռնել PDF ֆայլը, որից հետո էլ կատարել գծանշումներ կամ ձայնային նշումներ: Հավելվածն ունի նաև սկանավորման հնարավորություն և մի շարք այլ օգտակար գործիքներ ու ֆունկցիաներ:

%d5%ba %d5%ba1 %d5%ba2

Photo Reminders

Գինը՝ 0.99$ – անվճար

Photo Reminder-ը կհիշեցնի իրադարձությունների, ծննդյան տոների, կարևոր գաղափարների և այն ամենի մասին ինչ կցանկանաք: Կարող եք ֆոտոների տեսքով կազմել ձեր առջև դրված առաջադրանքների գրաֆիկը կամ էլ սպասվելիք իրադարձությունների մասին հիշեցումները:

%d6%86 %d6%861 %d6%862

Audio spectrum analyzer and dB (decibel) meter

Գինը՝ 3.99$ – անվճար

Այս հավելվածը նախատեսված է իրական ժամանակում աուդիո վերլուծության համար: Հնարավոր է ստուգել ձայնի հնչողությունը տարբեր միջավայրերում:

%d5%a1 %d5%a11