Facebook-ը գործարկել է նոր նախագիծ լրագրողների համար

Facebook-ը գործարկել է նոր նախագիծ լրագրողների համար

Facebook-ը գործարկել է նոր ծրագիր լրագրողների համար, որի նպատակը կեղծ լուրերի դեմ պայքարն է: Journalism project-ը ավելի կխորացնի մեդիա ընկերությունների և Facebook-ի համագործակցությունը:

Այս նախագիծը ևս մեկ փորձ է լրագրության որակը բարձրացնելու և կեղծ լուրերի դեմ պայքարի ճանապարհին:Նախագիծը ունի մի քանի ուղղվածություն, որոնցից գլխավորներն են՝  խմբագիրներին և լրագրողներին նոր հնարավորություններ ու հավելյալ գործիքակազմ տրամադրելը, թրեյնինգների անցկացումը՝ պատմություններ լուսաբանելիս facebook-ի ընձեռած ամբողջ գործիքակազմին ճիշտ տիրապետելու համար: Ուղղություններից մեկով էլ նախատեսվում է աջակցել սոցցանցի օգտատերերին ճիշտ կողմնորոշման և կեղծ լուրերից խուսափելու հարցում:

Այս նախագիծը գործակելու հիմնական շարժառիթը՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ սոցցանցում Դոնալդ Թրամփի և Հիլարի Քլինթոնի մասին կեղծ լուրերի տարածման մեղադրանքների տեղատարափն էր, որից հետո Մարկ Ցուկերբերգը հայտարարեց կեղծ լուրերի դեմ պայքարի մեկնարկի մասին: Ըստ Facebook ընկերության տարածած հայտարարության՝ Journalism project-ը դեռ ամենը չէ, հետագայում ավելի կխորացվի մեդիայի հետ համագործակցությունը և նոր նախագծեր կմշակվեն: