Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունվարի 12)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունվարի 12)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Busy Shapes

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա պարզ փազլ խաղ է, որը նախատեսված է երեխաների համար: Այն կօգնի նրանց զարգացնել իրերը կառավարելու ունակությունները, պետք է փոխել առարկաների ձևերը և տեղադրել համապատասխան անցքերում:

1 2 3

Pocket Anatomy – Interactive 3D Human Anatomy and Physiology.

Գինը՝ 14.99$ – անվճար

Սա բժշկական հավելված է, որը հնարավորություն է տալիս մանրամասն ուսումնասիրել մարդու անատոմիան: Այն պարունակում է մկանային, նյարդային, ոսկրային համակարգերի 3D անիմացիաներ, տեսանյութեր: Հավելվածը նախատեսված է ինչպես պրոֆեսիոնալ բժիշկների, այնպես էլ սկսնակ ուսանողների համար:

ա3 ա2 ա1

CMYK.

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղի ընթացքում պետք է արագ սեղմել էկրանի ներքևում տեղակայված այն գույնի կոճակը, որն այդ պահին իջնում է ներքև: Մեկ սխալ սեղմումն արդեն պարտություն է:

գ գ1 գ2

Farm Story Maker

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղը պատրաստված է երեխաների համար, որի ընթացքում կզարգանա նրանց ստրատեգիական մտածողությունը: Պետք է օգնել Լիլիին ֆերմայի աշխատանքներում: Խաղն ունի 100-ից ավելի բազմագույն սթիքերներ, որոնք պետք է օգտագործել խաղի ընթացքում:

ս1 ս2