Նոր ֆունկցիաներ WhatsApp-ում

WhatsApp-ի beta 2.17.6 տարբերակում հայտնվել է նոր գործառույթ, որը թույլ կտա փնտրել GIF-եր հենց հավելվածում և ուղարկել հաղորդագրությամբ: Այս հնարավորությունից կարելի է օգտվել՝ սեղմելով էմոջիների պատուհանում ավելացած համապաըասխան կոճակը:

Նախկինում WhatsApp-ով հնարավոր էր ուղարկել GIF-եր, սակայն միայն արդեն իսկ ներբեռնածները: Հիմա արդեն Giphy և Tenor հայտնի պորտալներից հնարավոր կլինի ուղարկել պատրաստի GIF-եր:

Без названия

Սա սպասված ֆունկցիա էր, քանի որ վերջին շրջանում GIF-երը մեծ հանրայնություն են վայելում: Սա դեռ ամենը չէ, կավելանա նաև ֆայլեր ուղարկելու քանակը: Նախկին 10-ի փոխարեն հնարավոր կլինի միանգամից 30 ֆայլ ուղարկել: Նշենք, որ դեռ հստակ հայտնի չէ՝ երբ այս ֆունկցիաները հասանելի կլինեն բոլորին: