Opera-ն ներկայացրել է նոր Opera Neon բրաուզերը

Opera ընկերությունը թողարկել է նոր Opera Neon բրաուզերը: Սա նոր խոսք է բրաուզերների աշխարհում, այն էապես տարբերվում է մյուս բրաուզերներից իր կոնցեպտով:

494148

Այն պատրաստված է մինիմալիստական ոճով: Գլխավոր էջն օգտագործում է համակարգչի desktop նկարը: Այստեղ առկա է որոնման տող, որի միջոցով հնարավոր է ինչպես փնտրել ցանկացած էջ, այնպես էլ մուտքագրել վեբ էջի հասցեն: Այստեղ չկան պատուհաններ, փոխարենը բացած էջերը կլոր նշաններով հայտնվում են desktop-ի վրա: Ձախ կողմում աուդիո և վիդեո բովանդակության էջերն են, աջում կողմում օգտատիրոջ էջանշած կայքերն են և  ամենաշատ գործածվող վեբ էջերը՝ դասավորված վերևից ներքև հաջորդականությամբ՝ ըստ այցելությունների հաճախականության: Նորվեգական ընկերությունը նշել է, որ այս բրաուզերի նպատակը օգտատերերին օգնելն է առավելագույնս կենտրոնանալ համացանցի բովանդակության վրա:

494152 494151

Opera Neon-ի առանձնահատկություններն են՝

  • գեղեցիկ տեսողական էֆեկտներ
  • շեղող էլեմենտների բացակայություն
  • վեբ կայքեր մուտքի արագություն
  • Google որոնողական համակարգին արագ հասանելիություն
  • օպտիմիզացված և համակարգված աշխատանք
  • screenshot-երի հետ հեշտ աշխատելու ներկառուցված գործիք
  • աուդիո եւ վիդեո բովանդակությանը արագ հասանելության հատուկ էջ
  • Split View ռեժիմ, որը թույլ է տալիս միաժամանակ դիտել բազմաթիվ էջեր՝ կողք կողքի դասավորված

Նշենք, որ բրաուզերը դեռ փորձնական beta տարբերակով է հասանելի, այս տարվա մարտին նախատեսվում է նոր գործառույթների ներդնում: Հիմա այն հասանելի է ինչպես Mac օգտատերերի, այնպես էլ ОС Windows նախընտրողների համար: