Հանրային կառավարման նորարարության շաբաթը կանցկացվի հունվարի 19-27-ը

Հանրային կառավարման նորարարության շաբաթը կանցկացվի հունվարի 19-27-ը

Հունվարի 19-27-ը տեղի կունենա «Հանրային կառավարման նորարարության շաբաթը»:

Շաբաթը կմեկնարկի կառավարման նորարարության մոդելների մշակմանը նվիրված քառօրյա փորձագիտական քննարկումով: Քննարկման ձևաչափը հայտնի է կրեատիվ խաղ անվամբ, որը ենթադրում է ինտենսիվ մտագործունեություն և աբստրակտ մտածելու ընդունակություն:

Մասնակիցներն կաշխատեն թեմատիկ խմբերում՝ դիտարկելու համար կառավարման նորարարությունը քաղաքացու, հասարակության, պետական ծառայողի, կառավարման և մշակույթի տեսանկյուններից՝ առաջարկելով նորարար լուծումներ և մոդելներ կառավարման առկա խնդիրներին: Այն կտևի 4 օր և կավարտվի հունվարի 22-ին:

Հունվարի 23-ին կկանցկացվի Պեչա-Կուչա հանրային կառավարման ապագա մոդելների մասին:

«Պեչա-կուչան» զրույցների միջազգային ճանաչված շարք է, որը ոչ ֆորմալ շփման և գաղափարների փոխանակման ստեղծագործ ձևաչափ է: Նպատակն է գաղափարների փոխանակման միջոցով հնարավոր դարձնել բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ բիզնես ոլորտում,  նաև կրկնել պետական հատվածում: Խոսնակների ելույթները կլինեն անգլերեն: Միջոցառմանը մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ:

Հունվարի 27-ին  կկայանա Հանրային նորարարության մրցանակաբաշխությունը: Կամփոփվեն պետական ծառայողների շրջանում անցկացված նորարար գաղափարների մրցույթի արդյունքները: Նշենք, որ սա առաջին նորարական մրցույթն էր պետական հատվածում, որի ընթացքում  քրաուդսորսինգի միջոցով հավաքագրված նորարարար գաղափարները միտված էին լուծելու պետական համակարգում աշխատանքի ընթացքում առաջ եկած խնդիրները:

Նշենք, որ Շաբաթը կազմակերպվում է «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից, որն իրականացնում է Կոլբա նորարական  լաբորատորիան: