Facebook-ը պլանավորում է 3 մլրդ. դոլար ներդնել VR տեխնոլագիաների մեջ

Facebook-ը պլանավորում է 3 մլրդ. դոլար ներդնել VR տեխնոլագիաների մեջ

Facebook ընկերությունը մոտակա 10 տարիների ընթացքում պլանավորում է մոտ 3 մլրդ. դոլարի ներդրում անել վիրտուալ իրականության տեխնոլոգիաների մեջ: Այս մասին Մարկ Ցուկերբերգը հայտարարել է նախքան Oculus-ի դատական գործով դատարանում վկայություն տալը:

Oculus-ը պատկանում է Facebook-ին, որը զբաղվում է VR տեխնոլոգիաների արտադրությամբ: Facebook-ը այս սթարթափը ձեռք էր բերել 2014թ. մարտին 2 մլրդ. դոլարով: Վիրտուալ իրականության տեխնոլոգիաներով զբաղվող ZeniMax ընկերությունը դատական հայց էր ներկայացրել Facebook Oculus-ի դեմ մեղադրելով, որ ընկերությունը գողացել է ZeniMax-ից վիրտուալ իրականության տեխնոլոգիաների արտադրության համար կարևոր ինֆորմացիա՝ գնելով այն ZeniMax-ի նախկին աշխատակցից:

Մարկ Ցուկերբերգը դատարանում վկայություն է տվել այս գործով և հայտարարել, որ Oculus-ի արտադրանքները հիմնված են միայն Oculus-ի տեխնոլոգիաների վրա և ZeniMax ընկերության պնդումները իրականությանը չեն համապատասխանում: