Google-ում Android օգտատերերի համար օֆլայն որոնման ռեժիմ կավելանա

Google-ում Android օգտատերերի համար օֆլայն որոնման ռեժիմ կավելանա

Google հավելվածում Android օգտատերերի համար մշակվել է նոր ֆունցիա, որի միջոցով հնարավոր կլինի որոնողական հարցեր տալ օֆլայն ռեժիմում: Հարցերը հավելվածը կպահի հիշողության մեջ, այնուհետև երբ վերականգնվի ինտերնետ հասանելիությունը ավտոմատ կերպով կպատասխանի և կտրամադրի փնտրված ինֆորմացիան: Սա ներմուծվել է հատկապես թույլ ինտերնետային կապի զոնաներում բնակվողների համար:

1_1484731409-310x551 2_1484731451-310x551

Եթե օֆլայն ռեժիմում մի քանի հարցումներ եք արել, ապա հավելվածը յուրաքանչյուրի արդյունքները հերթականությամբ կբեռնի և կպահպանի: Google հավելվածում ստեղծվել է նոր Manage searches բաժինը, որտեղ կարող եք հետևել որոնման արդյունքներին և ջնջել ոչ պետքական կուտակված ինֆորմացիան:

Այս ֆունկցիան արդեն հասանելի է հավելվածի թարմացված տարբերակում բոլոր Android օգտատերերի համար:

3_1484732067-310x551 4_1484732096-310x551