Հայկական Joomag-ում հրատարակիչների թիվը հասել է 500.000-ի

Հայկական Joomag հարթակում, որը նախատեսված է թվայնացված ամսագրեր, բրոշյուրներ ու կատալոգներ ստեղծելու համար, հրատարակիչների թիվն արդեն հասել և անցել է 500 հազարը:

«Դա իսկապես անհավանական է»,- այս փաստն այսպես է մեկնաբանել Joomag-ի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը: Նա նշել է, որ իրենց աճը պայմանավորված է բազմաթիվ հանգամանքներով և միայն մեկ պատճառ անռանձնացել չի կարող: Շուկայում այժմ շատ պահանջված է անհատական բրենդային հավելվածների ստեղծումը, ինչում էլ նրանք չունեն հավասարն իրենց աշխատասեր հրատարակիչների համար:

Հաջողության համար կարևոր նպաստող գործոններից մեկն էլ ձեռնարկատերերի հատվածում արագ տարածումն է: Նրանց հաջողվել է աջակցություն ստանալ այնպիսի մեծ ընկերություններից, ինչպիսիք են BestBuy-ը, Levi’s-ը, Honeywell-ը, UPS-ը, Costa Coffee-ն և Coldwell Banker-ը:

2015-ից Joomag-ը համագործակցում է Getty Images ֆոտոծառայության հետ, որն ունի ավելի քան 36 միլիոն լուսանկարների բազա: Getty Images-ը ներդրված է անմիջապես Joomag-ում, այնպես որ կարիք չկա մի կայքից մյուսն անցնել։ Լուսանկարները հնարավոր է ընտրել, դիտել, այնուհետև գնել դրանք հենց Joomag հարթակից։ Սա գրավիչ հնարավորություն է հրատարակիչների համար:

Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ընկերությունը պատրաստվում է նոր ֆունկցիաներ և հեղափոխական արտադրանք գործարկել այս տարվա ընթացքում, որը կնպաստի Jommag-ի առաջխաղացմանն ու աշխարհագրական ընդլայնմանը: Վերջինի ուղղությամբ կտարվի ավելի խորը աշխատանք:

Նշենք, որ ընկերությունը բացվել է ԱՄՆ-ում 2009 թվականին Այն թույլ է տալիս ստեղծել, տարածել, վաճառել ցանկացած թվային ինտերակտիվ կոնտենտ՝ ամսագրեր, կատալոգներ, ֆոտոալբոմներ, էլեկտրոնային գրքեր: Հարթակը  հնարավորություն է տալիս արդեն տպագրած պարբերականը օնլայն խմբագրել` հարստացնելով այն տեսահոլովակներով, ձայնային էֆեկտներով, երաժշտությամբ, անիմացիաներով ու հղումներով:

Կարճ ժամանակում այն հասել է մեծ հաջողության: 2013թ. հուլիսին այն արդեն ուներ 50 հազար օգտատեր, 2014-ին նրանց թիվը կրկնապատկվեց հասնելով՝ 100 հազարի, որից հետո 2015-ին արդեն 300 000-ից ավելի:

15977302_1497949360237040_1568155252494062633_n