Կարեն Վարդանյանը կոչ է անում մինչև 2025թ. ստեղծել 80.000 աշխատատեղ ՏՏ ոլորտում

Այսօր,  ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Կառավարության ՏՏ ոլորտի ռազմավարական ծրագրին, կրթական որակի բարձրացման խնդիրներին, ՊՆ համակորգածցության, ԻՏՁՄ գործունեությանն ու մի շարք այլ խնդիրների:

Նրա խոսքով ՏՏ ոլորտում մինչև 2025թ. 40.000  աշխատատեղ բնականոն հունով հնարավոր է ստեղծել: Նշաձողը պետք է լինի 70-80 հազար աշխատատեղ ստեղծելը:

Նախատեսվող ռազմավարական ծրագրերը՝ դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ստեղծումը, ռազմական հետազոտությունների խթանումը, մինչև 2025-ը կստեղծի  80.000 աշխատատեղ:

Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման համար առաջին հերթին հարկավոր է որակյալ մասնագետներ պատրաստել:

«Հիմա ամբողջ աշխարհում տաղանդի սով է, Եվրոպայում և ԱՄՆ-ում այսօր 2 միլիոն թափուր աշխատատեղ կա ՏՏ ոլորտում, այդ թիվը 2018-ին կդառնա 3 միլիոն, իսկ 2021-ին՝ 5 միլիոն: Մենք դեռ չգիտենք, թե 5 տարի հետո ինչպես է փոփոխվելու  ոլորտի բովանդակությունը` նոր համակարգիչներ, նոր տեխնոլոգիաներ, նոր մոտեցումներ և այլն»,- ասել է Կարեն Վարդանյանը:

ԻՏՁՄ ռազմավարությամբ՝ շեշտադրում են կրթության որակի բարձրացման, Կառավարության հետ համագործակցության, նաև բիզնեսի զարգացման ու Հայաստանի բրենդը ներկայացնելու վրա:

Ինչպես նաև, Կարդեն Վարդանյանը դրական գնահատեց ռազմարդյունաբերական ոլորտի պատասխանատու, փոխնախարար Դավիթ Փախչանյանի հետ համագործակցությունը: Ապրիլի 2-ից հետո ինժեներների մոբիլիզացիան շարունակվում է: Ըստ նրա, այս ոլորտում զգալի փոփոխություններ և հաջողություններ են գրանցվել:

Նշենք, որ 2019 թվականին տեղի է ունենալու ՏՏ ոլորտի համաշխարհային կոնգրես, որտեղ ակնկալվում է՝ Հայաստանի ներկայությունը որպես միակ և առաջին երկիրը աշխարհում, որը բոլոր դպրոցներում կիրառել է նախնական ինժեներական կրթություն, ինչն էլ մեծ հետաքրքրություն կարող է առաջացնել Հայատանի նկատմամբ ՏՏ դեմքերի շրջանում: