Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունվարի 24)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Work.JOT – Timesheet & Task List Management

Գինը՝ 4.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի կարգավորել և կառավարել ձեր աշխատանքի բոլոր ասպեկտները: Այն իր մեջ ներառում է միանգամից 2 տարբեր հավելվածների գործառույթներ, որոնցով հնարավոր է իրականացնել սահմանված առաջադրանքների և ժամանակի արդյունավետ կառավարում:

screen696x696 (3) screen696x696 (4) screen696x696 (5)

MyBrushes Pro – Sketch, Paint and Draw

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա նկարչական հավելված է, որի միջոցով հնարավոր է ստեղծագործել՝ օգտագործելով ավելի քան 100 տարբեր հաստության և ձևի վրձիններ, մատիտներ ու այլ նկարչական գործիքներ:

screen696x696 screen696x696 (2) screen696x696 (1)

Stellar Wars 

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա խաղ է, որի գործողությունները ընթանում են տիեզերքում: Հարկավոր է կռվել և հաղթել թշնամիներին, թռչել տիեզերանավով, բացահայտել անծայրածիր տիեզերքն ու տիեզերական մարմինները՝ մոլորակներ, աստղեր, երկնաքարեր և այն:

screen568x568 (5) screen568x568 (6)

Legendary Wars

Գինը՝ 0.99$ – անվճար

Հերոսները զոմբիների դեմ: Ստրատեգիական խաղ է, որի ընթացքում պետք է հաղթահարել 60 փուլ և վերազնել բոլոր զոմբիներին:

screen568x568 (3) screen568x568 (4)

Monster Wars

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա ստրատեգիական խաղ է: Այս խաղում կարող եք կազմակերպել հրեշների կատաղի պատերազմ: 70 փուլ, 15 տարբեր հրեշներ ձեր տրամադրության տակ են:

screen568x568 screen568x568 (1)