Կայացավ Պեչա-Կուչա հանրային կառավարման ապագա մոդելների մասին

Կայացավ Պեչա-Կուչա հանրային կառավարման ապագա մոդելների մասին

Հունվարի 23-ին «Հանրային կառավարման նորարարության շաբաթվա» ընթացքում կայացավ Պեչա-Կուչա հանրային կառավարման ապագա մոդելների մասին:

«Պեչա-կուչան» զրույցների միջազգային ճանաչված շարք է, որը ոչ ֆորմալ շփման և գաղափարների փոխանակման ստեղծագործ ձևաչափ է: Նպատակն է գաղափարների փոխանակման միջոցով հնարավոր դարձնել բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ բիզնես ոլորտում,  նաև կրկնել պետական հատվածում:

Պետական կառավարման ընթացակարգերը և համակարգի գործառույթները շատ հաճախ ոչ բոլորի համար են մատչելի և հասկանալի: Տեխնոլոգիաները և համացանցը պետական կառավարման նորարարության և մատչելիության անսահմանափակ հնարավորություններ են ստեղծում՝ դարձնելով գրեթե բոլոր ընթացակարգերը թափանցիկ և հանրային:

p

Երեկ այս փոփոխություններին պետական հատվածի ներկայացուցիչների և քաղաքացիների դերի ու արձագանքների մասին քննարկման ընթացքում Helix Consultings-ի հիմնադիր Արամ Մխիթարյանը ներկայացրեց, թե ինչպես են տեխնոլոգիաները փոխակերպում կառավարումը, խոսեց գլոբալ և տեղական հեռանկարների մասին: Հայաստանի էլեկտրոնային e-gov կառավարման օրինակից մինչև խելացի քաղաքներ ու այլ ինովացիոն լուծումները Հայաստանում կիրառելու հնարավորությունների մասին:

Վրաստանից սոցիալական նորարարության մասնագետ Խաթունա Սանդրոշվիլին էլ ներկայացրեց վրացական մոդելը: Կիսվեց պետական ծառայություններում քաղաքացիների ներգարվման, դիզայն մտածողության անհրաժեշտության և մեկ պատուհանի սկզբունքով աշխատող վրացական կառավարության փորձով:

Մեկ այլ բանախոս Արթուր Պապյանը կարևորեց մեդիայի դերը, պատմեց կառավարման համակարգի հաշվետու պահելու գաղտնիքների և դրանց կարևորության մասին:

Նորարական այլ լուծումներ առաջարկեցին նաև Արմենակ Անտինյանը, Վահե Բալուլյանը, Դմիտրի Մարիասին:

Նշենք, որ հունվարի 27-ին  կկայանա Հանրային նորարարության մրցանակաբաշխությունը: Կամփոփվեն պետական ծառայողների շրջանում անցկացված նորարար գաղափարների մրցույթի արդյունքները: Նշենք, որ սա առաջին նորարական մրցույթն էր պետական հատվածում, որի ընթացքում  քրաուդսորսինգի միջոցով հավաքագրված նորարարար գաղափարները միտված էին լուծելու պետական համակարգում աշխատանքի ընթացքում առաջ եկած խնդիրները:

Նշենք, որ Շաբաթը կազմակերպվում է «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից, որն իրականացնում է Կոլբա նորարական  լաբորատորիան: