WhatsApp-ում հասանելի են նոր ֆունկցիաներ

WhatsApp-ի թարմացված տարբերակում հայտնվել են նոր ֆունկցիաներ: Դրանցից ամենահետաքրքիրը օֆլայն ռեժիմում հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունն է: Երբ չկա ինտերնետային կապ, հնարավոր է գրել հաղորդագրությունը, որը կպահպանվի և ավտոմատ կերպով կուղարկվի հասցեատիրոջը՝ ինտերնետային կապի միանալուն պես:

Без названия Без названия (1)

Եվս մեկ գործառույթ, որի շնորհվ միանգամից ավելի մեծ թվով նկարներով, կարճ տեսանյութերով և այլ ֆայլերով կարելի  է կիսվել: Այսուհետ WhatsApp-ով հնարավոր կլինի միանգամից 30 մեդիա ֆայլ ուղարկել, նախկին 10-ի փոխարեն:

Այս ֆունկցիաները այժմ հասանելի են և՛ Android, և՛ iOS  բոլոր օգտատերերի համար: