Google-ը ներկայացրել է «հեղափոխական» Android Instant Apps-ը

Google-ը ներկայացրել է «հեղափոխական» Android Instant Apps-ը

Google ընկերությունը ներկայացրել է նորույթ հավելվածների աշխարհում: Android Instant App-երը նոր հավելվածներ են, որոնք հարկավոր չէ առանձին բեռնել Play Market-ից, քանի որ դրանք ավտոմատ կերպով բեռնվում են: Օգտատերերի մոտ ոչ միշտ է ժամանակ և ցանկություն առաջանում փնտրել և գտնել նոր հավելվածներ, որոնք առաջարկում են տարբեր ծառայություններ:

Օրինակ, եթե դուք փնտրում եք որևէ ծառայություն և հանդիպում եք հղման դրա վերաբերյալ, ապա սեղմելով այն բրաուզերով կայքը բացելու փոխարեն ակնթարթային բեռնում է այդ ծառայության Android Instant App-ի հնարավորություններով ստեղծված «մինի-հավելվածը», որում էլ կարելի է գտնել հավելյալ ինֆորմացիա տվյալ ծառայության մասին: Այն կօգնի հիշողության տեղ խնայել ձեր սարքվորման մեջ, քանի որ հավելվածները չեն ծանրաբեռնում սարքավորումը և քիչ տեղ են զբաղեցնում:

Google-ը հայտնում է, որ մոտ ժամանակներում արդեն հասանելի կլինեն Android instant App-երը, որոնք կարող են աշխատել Android-ի գրեթե բոլոր տարբերակների համար՝ սկսած Jellybean-ից:

32ea74dae48a9c261f47f540f286a7a4