Microsoft-ը տարեկան 1 մլրդ. դոլար կներդնի կիբերանվտանգության մեջ

Microsoft ընկերությունը պատրաստվում է տարեկան 1 մլրդ. դոլար ներդնել կիբերանվտանգության մեջ, որը չի ներառում տեղեկատվական անվտանգության ոլորտի նոր ընկերությունների հնարավոր ձեռքբերման գործարքները: Այս մասին հայտնել է Microsoft-ի անվտանգության հարցերով պատասխանատու թոփ մենեջերներ Բարաթ Շահը (Bharat Shah):

Ներկայումս Microsoft-ը տնօրինում է կիբերանվտանգությամբ մասնագիտացած 3 ընկերություն, որոնք երեքն էլ հաստատված են Իսրայելում: Դրանք են՝ Aorato-ն, որը մասնագիտացած է ՏՏ անվտանգության ծրագրային լուծումների զարգացմամբ, Adallom-ը՝ ամպային համակարգի անվտանգության ապահովմամբ և Secure Islands-ը, որն էլ պատասխանատու է կորպորատիվ փաստաթղթաշրջանառության անվտանգության համար: Այս 3 ընկերությունների անվտանգության տեխնոլոգիաները ինտեգրված են Azure ամպային համակարգին:

Microsoft ընկերությունը աստիճանաբար ավելի է կենտրոննում ամպային տեխնոլոգիաների վրա, որտեղ մրցակցում է Amazon ընկերության հետ: Քանի, որ ավելի և ավելի շատ են մարդիկ իրենց տվյալները պահպանում ամպային համակարգերում, այդ պատճառով էլ ընկերությունը պատրաստվում է տարեկան մոտ 1 մլրդ. ներդնել հենց կիբերանվտանգության մեջ:

Microsoft-ի տվյալներով՝ 2-3 տարի առաջ կիբերհարձակումների թիվը շաբաթական հասնում էր 20 հազարի: Այժմ դրանց թիվը էապես աճել է՝ հասնելով շաբաթական 600-700 հազարի: