WhatsApp-ում կավելանան նոր գործառույթներ

WhatsApp-ում նոր գործառույթներ կավելանան: Դրանցից մեկի Live Location Tracking օգնությամբ հնարավոր կլինի իրական ժամանակում հետևել և տեղեկանալ ձեր ընկերների գտնվելու վայրի մասին: Այս ֆունկցիան հնարավոր կլինի կիրառել միայն խմբային չաթի մասնակիցների տեղն իմանալու համար:

Օրինակ, եթե ընկերներով պայմանավորվածություն ունեք և ցանկանում եք հստակ իմանալ, թե որտեղ են գտնվում նրանք և նույն կերպ էլ ձեր գտնվելու վայրի մասին կարող են տեղեկանալ ձեր  ընկերները: Ըստ նախնական տվյալների, հետևելու համար սահմանված ժամանակը 1-5 րոպե է:  Սակայն, եթե չեք ցանկանում, որպեսզի ձեզ հետևեն, ապա կարելի է  կարգավորումներից անջատել Live Location Tracking ֆունկցիան:

WhatsAppLocationIn1_1485778735-630x532

Սա միակ նորությունը չէ, որ կներդրվի WhatsApp-ում: Նաև հնարավոր կլինի խմբագրել կամ էլ ջնջել արդեն իսկ ուղարկված հաղորդագրությունները: Երբեն պատահում է, որ ոչ դիտավորյալ սխալ հաղորդագրություն ենք ուղարկում, կամ էլ ճիշտ չենք ձևակերպում մտքերը ու ցանկանում ենք ուղղել սխալը: Այս հնարավորությունը նախատեսված է նմանատիպ դեպքերի համար:

WhatsApp-ում արդեն իսկ գործում է հաղորդագրությունների պատմությունը ջնջելու հնարավորությունը, որի դեպքում սակայն դրանք չեն անհետանում հենց հասցեատիրոջ մոտից: Նոր ֆունկցիան հնարավոր է կիրառել՝ նախքան հաղորդագրության հասցեատիրոջ տեսնելը: Նախատեսվում է, որ այն կգործի նաև մեդիա ֆայլերի համար:

Այս գործառույթները կգործարկվեն iOS և Android համակարգերի համար: Ավելի վաղ WhatsApp-ում հայտնվել էին նոր ֆունկցիաներ, դրանցից ամենահետաքրքիրը օֆլայն ռեժիմում հաղորդագրություններ ուղարկելն էր, նաև միանգամից 30 մեդիա ֆայլ ուղարկելու հնարավորությունը: