Facebook-ը կսովորեցնի ճիշտ արտասանել անուները

Facebook-ը կսովորեցնի ճիշտ արտասանել անուները

Facebook-ում փորձարկում է նոր ֆունկցիա, որը կսովորեցնի օգտատերերին ճիշտ արտասանել անունները: Անվան արտասանության աուդիոն հնարավոր կլինի տեղադրել ձեր անձնական էջի ձախ հատվածում, որը կարող են տեսնել և լսել բոլորը:
GNSiPCSHk92WJQnmhwBga-eie3o Այս ֆունկցիան կիրառելու համար հարկավոր է կատարել հետևյալ պարզ քայլերը:  Պետք է անձնական էջից մուտք գործել «տեղեկությունների» էջ, որտեղից էլ անցնել «Ավելին Ձեր մասին» բաժին և հենց այստեղ կավելանա անվան արտասանության կարգավորումները: Facebook-ը ձեր անվան համար ավտոմատ կերպով կառաջարկի արտասանության հնարավոր բոլոր տարբերակները, որոնցից էլ կարող եք ընտրել ճիշտ ձևը:

jm7h6E2YiopW9UlV6QbEGOBwQtw (1) tzTop5rgLIDs3awyLU5tX1hRxV8 (1)

Նշեմ, որ այս գործառույթը դեռ հասանելի չէ բոլորին, այն թեստավորման փուլում է և գործածելի է փոքր թվով օգտատերերի համար: