Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունվարի 31)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

YoWindow Weather

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա գեղեցիկ ինտերֆեյսով եղանակի տեսության հավելված է, որի միջոցով կարելի ոչ միայն տեղեկանալ օրվա եղանակին, այլ նաև մատի մեկ հպումով ծանոթանալ առաջիկա օրերի ընթացքում սպասվող եղանակային փոփոխություններին:

screen696x696 (4) screen696x696 screen696x696 (1)

True Visage

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով հնարավոր է ինքներդ ձեզ տեսնել ուրիշի աչքերով: True Visage-ի տեսախցիկով հնարավոր է տեսնել պատկերների հայելային արտացոլանքը:

screen696x696 (3) screen696x696 (2) screen696x696 (3)

Deep Whois

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա լավ գործիք է WHOIS տվյալների բազայում ինֆորմացիա փնտրել դոմեյնների, web-կայքերի, IP հասցեների (և՛ IPv4, և՛ IPv6), IP ցանցային միջակայքերի և ASNs, ISP IDs համակարգերի մասին:

screen696x696 (5) screen696x696 (6) screen696x696 (7)

TodoCal

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա օրը կազմակերպելու համար նախատեսված դասական հավելված է: Պետք է սահմանել նախընտրելի նպատակները և անցնել դրանց իրականացմանը, իսկ TodoCal-ն էլ կօգնի այդ հարցում:

screen696x696 (8) screen696x696 (9) screen696x696 (8)

Trilo Spelling

Գինը՝ 4.99$ – անվճար

Այս խաղը նախատեսված է 4+ երեխաների համար: Ընկերասեր հոգին, միաչքանի մումիան և զոմբին բազմազան առաջադրանքների միջոցով երեխային կսովորեցնեն նոր բառեր և դրանց ճիշտ արտասանությունը:

screen520x924 screen520x924 (1)