Tesla Motors-ի փոխարեն այսուհետև միայն Tesla

Tesla Motors ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ  փոխում է անունը, այսուհետև այն կանվանվի պարզապես Tesla: Սա հենց այնպես անվանափոխություն չէ, այն կապված է ընկերության ղեկավար Էլոն Մասկի՝ ընկերության ապագայի վերաբերյալ ավելի լայն ու բազմավեկտոր տեսլականի հետ: Նա ընդլայնում է ընկերության գործունեությունը և պատրաստվում է գրավել նոր շուկաներ:

Սա փաստում է, այն մասին, որ Tesla-ն այսուհետև միայն ավտոմեքենաներ արտադրող ընկերություն չի լինի: Այժմ այն արդեն իսկ արտադրում է արևային մարկոցներ: Նախորդ տարվա աշնանը Tesla-ն ձեռք է բերեց SolarCity ընկերությունը, որը զբաղվում է արևային մարտկոցների արտադրությամբ: Այս հնագամանքն էլ հիմք հանդիսացավ ռեբրենդինգի համար:

Էլոն Մասկի պլաններով նախատեսում է բնակելի տների տանիքներին արևային մարտկոցներ տեղադրելը, արևային էներգիայով աշխատող ավտոմեքենաների թողարկումը, էլեկտրական մեքենաների շարքում ավտոբուսների և բեռնատարների արտադրությունը, ինչպես նաև carsharing-ի զարգացումը: