Հետաքրքիր նորույթ Viber-ում

Viber-ում ավելացել է կարճ ժամանակում ինքնաոչնչացող գաղտնի հաղորդագրությունների հնարավորություն: Այս ֆունկցիայի օգնությամբ հնարավոր է սահմանել այն ժամանակը, որից հետո ուղարկված հաղորդագրությունը՝ նկարը կամ էլ տեսանյութը ավտոմատ կերպով կջնջվի և՛ ձեր, և՛ զրուցակցի մոտից:

Գաղտնի հաղորդագրություն ուղարկելու համար հարկավոր է ընտրել նկարը կամ էլ տեսախցիկով նորը ստեղծել, որից հետո ներքևի անկյունում սեղմել ժամացույցի տեսքով պատկերի վրա և առաջարկվող 1, 3, 7 կամ 10 վայրկյաններից ընտրել ցանկալի ժամանակը և ուղարկել: Զրուցակցի դիտելուց հետո, վայրկյանները լրանալուն պես՝ այն ի սպառ կանհետանա:

Այս ֆունկցիան հասանելի է iOS և Android համակարգերի համար Viber-ի թարմացված 6.6 տարբերակում: