10 հետաքրքիր փաստ Apple Campus 2-ի մասին (տեսանյութ)

Apple-ի երկրորդ կամպուսի կառուցումը սկսվել է 2014թ.: Այն գտնվում է Կուպերտինոյում և զբաղեցնում է 0,7 կմ քառ. տարածք, որի վրա կառուցվելու է օղակի տեսք ունեցող, 260 հազ. խորանարդ մետր հրապարակով շինություն: Շենքի ճարտարապետական նախագծի հեղինակը Foster + Partners ընկերությունն է:

Ընկերությունը հայտարարել է, որ կամպուսի պաշտոնական բացումը կլինի այս տարվա ապրիլին: Այն կանվանվի Apple Park: Սա Սթիվ Ջոբսի նախաձեռնած վերջին ամենամեծ նախագիծն է, նրա պատվին ընկերության ներկայացումների դահլիճը կանվանվի վերջինիս անունով:

Ներկայացնում ենք 10 հետաքրքիր փաստ այս հսկայական շինությունից:

  • Շինության նախագիծը մասամբ ոգեշնչված է Լոնդոնի հրապարակի նախագծով, որտեղ տները շրջապատում են այգին և մասամբ էլ Սթենֆորդ համալսարանի կամպուսից

1

  • Օղակաձև ապակեպատ հիմնական շինությունում կտեղակայվի մոտ 13 000 աշխատակից

the-spaceship-building-will-house-some-13000-employees

  • Պատերը կառուցված են աշխարհի ամենամեծ կոր ապակե ավելի քան 3000 կտորներից 

the-walls-will-be-composed-of-the-biggest-pieces-of-curved-glass-in-the-world

  •  Այն կունենա ստորգետնյա լսարան, որում կտեղավորվի 1000 մարդ

it-will-have-an-underground-auditorium-that-can-seat-1000-people

  • Կամպուսի 80%-ը ծածկված է լինելու կանաչ տարածություններով, նախատեսվում է տնկել մոտ 7000 ծառ

some-of-the-trees-will-even-be-harvested-and-served-in-the-on-site-cafeteria

  • Կառույցն ամբողջությամբ օգտագործելու է էներգիայի վերամշակվող աղբյուրներ

it-will-run-on-100-renewable-energy (1)

  •  Թափոններից վերամշակված ավելի քան 157.000 լիտր ջուր օրական կօգտագործվի կանաչապատման, շինության հովացման, կոյուղու և այլ կարիքների համար

apple-will-use-recycled-water-to-help-keep-its-campus-green

  •  Կգործի 70 միլիոն դոլար արժողությամբ առողջապահական կենտրոն, որտեղ միաժամանակ հնարավոր կլինի սպասարկել ընկերության մոտ 20 000 աշխատակցի

there-will-be-a-70-million-wellness-center

  • Կամպուսի տարածքում կգործի բնական օդափոխության համակարգ, որի շնորհիվ տարվա 75%-ը հիմնական շենքը զերծ կմնա օդորակիչների աշխատանքից ու ջեռուցումից

a-natural-ventilation-system-will-enable-the-main-building-to-go-without-air-conditioning-or-heating-for-75-of-the-year

  • Ամբողջ նախագիծը ընկերության համար կարժենա մոտ 5 միլիարդ դոլար, որի մասին իր հարցազրույցներից մեկում նշել է Թիմ Քուքը