Google-ը ներդրել է խելացի որոնման համակարգ G Suite օգտատերերի համար

The Google Inc. logo hangs illuminated over the company's exhibition stand at the Dmexco digital marketing conference in Cologne, Germany, on Wednesday, Sept. 14, 2016. Dmexco is a two-day global business and digital economy innovation platform, attracting the industry's most important personalities and corporate decision-makers. Photographer: Krisztian Bocsi/Bloomberg via Getty Images

Google-ը ներդրել է Google Cloud Search նոր խելացի որոնողական գործառույթը իր իր բիզնես օգտատերերի համար: Այն կորպորատիվ օգտատերերին թույլ կտա անհրաժեշտ պահին գտնել անհրաժեշտ ինֆորմացիան  G Suite-ի գործիքների մեջ, այդ թվում Gmail-ում, Փաստաթղթերում, Օրացույցում, Կոնտակտներում և այլն:

Նախկինում որոնման ծառայությունը հասանելի էր սահմանափակ թվով օգտատերերի և հայտնի էր Springboard անունով, հիմա լայն օգտագործման համար թողարկվել է Cloud Search-ը, որը նախատեսված է մեծ ձեռնարկությունների համար, որտեղ մեծ թվով աշխատակիցների հասանելի են տարբեր ֆայլեր: Այն կհեշտացնի ֆայլերի բազայում անհրաժեշտ ֆայլեր գտնելու գործողությունը և կկրճատի դրա վրա ծախսվող ժամանակը:

ap_resize

Google Cloud Search-ը արհեստական ինտելեկտի միջոցով առանձնացնում է այն ինֆորմացիան, որը ձեր հետաքրքրությունների շրջանակում կարող է լինել: Նաև կցուցադրի վերջինը բացած ֆայլերը, հանդիպումների հիշեցումնրը, նշումները և շատ այլ տեղեկություններ:

Այժմ Google Cloud Search-ը հասանելի է G Suite Business օգտատերերին, որոնց համար ապագայում Google-ը նախատեսում է ներկայացնել նոր հնարավորություններ: