Android Wear 2.0. նոր համակարգ խելացի-ժամացույցների համար Google-ից

Google-ը ներկայացրել է խելացի ժամացույցների համար նախատեսված օպերացիոն համակարգը: Android Wear 2.0-ն թույլ կտա ավելի շատ գործողություններ կատարել Smart watch-ով: Նոր հնարավորությունների շարքում են ավելի ինֆորմատիվ թվատախտակը, սպորտային ֆունկցիաների կատարելագործումը, նաև ձայնային օգնականը և այլն:

Այժմ հնարավոր կլինի խելացի-ժամացույցից մեկ հայացքով տեղեկանալ ճանապարհի ուղղության, արտարժույթի փոխարժեքների, սպորտային առաջընթացի, օրվա պլանավորած գործերի մասին և այլն: Հնարավոր է մեկ թվատախտակում ներառել բոլոր հավելվածները, ինչպես նաև ստեղծել մի քանի թվատախտակներ՝ ներառելով տարբեր վիդջեթներ և անհրաժեշտության դեպքում փոխել դրանք:

Այս թարմացումը հատկապես դուր կգա սպորտով զբաղվողերին: Ներդրված Google Fit հավելվածը կարող է հետևել մարզվելու ընթացքին, կալորիաների քանակին, սրտի աշխատանքին, նաև հաշվել կրկնվող վարժությունները: Այս ամենը կարելի է համատեղել երաժշտությամբ, որը հնարավոր է Google Play Music ինտեգրված ծառայության միջոցով:

Ձայնային անհատական ինտելեկտուալ օգնականները վերջին ժամանակներում ավելի քան ակտուալ են: Google Assistant-ը Android Wear 2.0-ի հիման վրա աշխատում է բոլոր հնարավորություններով: Ձայնային օգնականից կարելի է հարցնել եղանակի տեսությունից, որը կհիշեցնի վերցնել անձրևանոցը անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև ռեստորանում ամրագրել սեղան և կուղղորդի հասնել անհրաժեշտ վայր:

Android Wear 2.0-ով առաջին խելացի-ժամացույցը LG ընկերությունը միանգամից 2 մոդելով կթողարկի՝ LG Watch Style (249  դոլար) և LG Watch Sport (349 դոլար), որոնք վաճառքի դուրս կգան փետրվարի 10-ից:

12_1486622044-630x473

Նենք, որ մոտ ժամանակներում Android Wear 2.0 թարմացում կստանան հետևյալ խելացի-ժամացույցները՝

  • ASUS ZenWatch 2 & 3,
  • Casio Smart Outdoor Watch,
  • Casio PRO TREK Smart,
  • Fossil Q Founder,
  • Fossil Q Marshal,
  • Fossil Q Wander,
  • Huawei Watch,
  • LG G Watch R,
  • LG Watch Urbane & 2nd Edition LTE,
  • Michael Kors Access Smartwatches,
  • Moto 360 2nd Gen,
  • Moto 360 for Women,
  • Moto 360 Sport,
  • New Balance RunIQ,
  • Nixon Mission,
  • Polar M600,
  • TAG Heuer Connected: