YouTube Go՝ տեսանյութեր ներբեռնելու պաշտոնական հավելված

YouTube Go՝ տեսանյութեր ներբեռնելու պաշտոնական հավելված

Google ընկերությունը վերջապես թողարկեց պաշտոնական հավելված, որի միջոցով հնարավոր է դիտել YouTube-ի տեսանյութերը օֆլայն ռեժիմում: Մինչ YouTube Go-ի թողարկումը արդեն իսկ ստեղծվել էին նմանատիպ բազմաթիվ հավելվածներ ու ծառայություններ, որոնք սակայն այնքան էլ ողջունելի չէին ընկերության համար: Ի վերջո, օգտատերերի հետաքրքրությանն ու կարիքներին տեղի տվեց Google-ը:

YouTube Go-ն թույլ է տալիս փնտրել, գտնել, բեռնել և օֆլյան ռեժիմում արդեն դիտել նախընտրելի տեսանյութը, սակայն նախքան այդ անհրաժեշտ է ծրագրին տալ անհրաժեշտ թույլտվություններ և կապել ձեր Google հաշվի հետ՝ հաստատելով ստուգող SMS հաղորդագրույան միջոցով:

YouTube Go-ով, նաև հնարավոր է կատարել որակի կարգավորումներ և ներբեռնել տեսանյութը ցանկալի որակով: Նշենք, որ այն դեռ թեստավորման փուլում է և հասանելի է որոշ թվով երկրներում, բայց շուտով նախատեսվում է ապահովել ընդհանուր հասանելություն:

Screenshot_20170209-113848_1486634780-310x551Screenshot_20170209-113929_1486634810-310x551Screenshot_20170209-114111_1486635093-310x551