Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի «Digital Day.Mail.Ru» խորագրով կոնֆերանս

Փետրվարի 16-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Թվային օր. Մեյլ.ռու / Digital Day.Mail.Ru» խորագրով կոնֆերանս, որի նպատակն է բիզնեսի ներկայացուցիչներին և լայն հանրությանը ներկայացնել Mail.Ru Group-ի թվային տեխնոլոգիաների միջոցով բիզնեսի աջակցման գործիքներին, հնարավորություններին և առավելություններին:

Կոնֆերանսի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները՝
• Հայաստանում թվային գովազդը և դրա հնարավորությունները
• Թվային մեդիա գովազդը, դրա առանձնահատկությունները և բիզնեսում դրա կիրառության բացերը
• Թիրախավորման գործիքների և այդ գործիքների շնորհիվ իրականացված գովազդին արշավների արդյունավետությունը
• Բոլորովին նոր գործիքների ու թրենդերի լոկալիզացումը և բիզնես նպատակներով դրանց կիրառումը
• Օդնոկլասնիկի սոցցանցի բիզնես առաջխաղացման գործիքները

Նախատեսվում է նաև գովազդների տեղադրման գործիքների գործնական կիրառմամբ վարպետության դաս անցկացնել։

Կոնֆերանսին հրավիրված հատուկ հյուրերն են՝ myTarget համակարգի հաճախորդների հետ աշխատանքների բաժնի ղեկավար Ալեքսանդր Կոնևը,  Mail.Ru Group-ի ներկայացուցիչներ Ալեքսանդր Սրեբկովը, Իգոր Վինեցկին Odnoklassniki.ru ներկայացուցիչ Ալեքսեյ Կաշեվարովը: Մասնակցության համար հարկավոր է գրանցվել այստեղ

Նշենք, որ կոնֆերանսը կազմակերպվել է Mail.Ru Group-ի հայաստանյան ներկայացուցիչ Digisales ընկերության և Smartology Digital Marketing Academy-ի համատեղ ջանքերով: