Հիշողությունը զարգացնող լավագույն հավելվածները

Այսօր ուրբաթ է, և ittrend.am-ը շարունակում է տարբեր ֆունկցիոնալությամբ լավագույն հավելվածների շարքը` այս անգամ ներկայացնելով ուղեղը մարզելու համար նախատեսված լավագույն հավելվածները` նախատեսված iOS և Android համակարգերի համար:

Lumosity (AndroidiOS)

Գինը` անվճար

Հիշողությունը զարգացնելու համար Lumosity-ն առաջարկում է տրամաբանական փազլ խաղեր: Առաջին հերթին պետք է պատասխանել 3 հարցի, որից հետո հավելվածը ավտոմատ կերպով կառաջարկի հենց ձեզ համար նախատեսված անհատական ծրագիր: Հավելվածը նաև չափում է առաջընթացը և ինֆոգրաֆիկայով ներկայացնում ցուցանիշները:

Peak (AndroidiOS)

Գինը` անվճար

Peak-ը մինի-խաղերի հավաքծու է, որն ընդգրկում է հիշողության, լեզվի, արագաշարժության և ուշադրության վարժություններ: Այն պարունակում է ընդհանուր առմամբ 30 տեսակի խաղեր: Ինչպես նախորդը, այս հավելվածը նույնպես օգտատերերին տրամադրում է առաջընթացի ցուցանիշները: Հավելվածում կա վճարովի բովանդակություն, որից օգտվելու համար կարող եք բաժանորդագրվել՝ ամսական վճարելով $9.99:

Fit Brains Trainer (AndroidiOS)

Գինը` անվճար

Այս հավելվածը շատ տարածված է, օգտատերերի թիվը հասնում է 18 միլիոնի: Այն առաջարկում է գիտական ուսումնասիրությունների վրա հիմնաված 35 տարբեր խաղեր, որոնք կմարզեն ուղեղը՝ կզարգացնեն հիշողությունը, ուշադրությունը, արագ կողմորոշվելը, հաղորդակցվելը և այլն:

NeuroNation (AndroidiOS)

Գինը` անվճար

Ժամանակի ընթացքում կարիք է լինում մարզել ուղեղը, իմացական ունակությունները: Եվ մեկ հավելված, որը խոստանում է օգնել այդ հարցում՝ գիտական հիմքով պատրաստված խաղերի միջոցով: Հնարավոր է բացել հաշիվ, որտեզ կգրանցի ձեր ձեռքբերումներն ու առաջընթացը, ինչպես նաև համեմատել ընկերների հետ:

Elevate (AndroidiOS)

Գինը` անվճար

Գրել, կարդալ, լսել, հաշվել. պարզ գործողությունների միջոցով ամենօրյա փոքրիկ վարժանքներն ու խաղերը մշտապես մարզված վիճակում կպահեն ուղեղը: Elevate-ը առաջարկում է մարզման անհատական ծրագիր, որը կզարգացնի ընկալունակությունը, կենտրոնացումը և այլ մտավոր կարողություններ: Ավելի շատ խաղերի համար հնարավոր է օգտվել Pro վճարովի տարբերակից՝ ամսական վճարելով $5.99: