Անվճար դարձած iOS-հավելվածներ (փետրվարի 20)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (փետրվարի 20)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Tower of Fortune

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս ռետրո ոճով պատրաստված խաղում դուք հերոսի դերում եք, որի դստերը միստիկ ուժերն առևանգում են և պետք է սրով պայքարել ու ետ վերադարձնել աղջկան: Խաղում պետք է պայքարել 39 տարբեր թշնամիների դեմ:

Change

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով մատի մեկ հպումով հնարավոր է փոխարկել արտարժույթի փոխարժեքը:

Weight Tracker for HealthKit

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի հետևել քաշին: Ամեն անգամ կշռվելիս գրանցեք արդյունքը, և հավելվածը մանրամասն ու համակարգված ձևով կներկայացնի ժամանակի ընթացքում ձեր քաշի փոփոխությունները:

 

Orca Puzzles for Kids Jigsaw Wonder Edition

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա երեխաների համար նախատեսված դասական փազլ է: Այստեղ հասանելի է ծովային կենդանիների գեղեցիկ պատկերներով փազլների ավելի քան 3000  համակցություն: Հավելվածը թույլ է տալիս նաև պատրատել սեփական փազլը և խաղալ դրանով:

Green Riding Hood

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա ինտերակտիվ հեքիաթ խաղ է մի փոքրիկ աղջկա մասին, որը շատ է սիրում բույսեր և ծաղիկներ աճեցնել իր տատիկի պարտեզում: Պետք է նրան օգնել պաշտպանվել չար գայլից: