Թումոյում մեկնարկել է զինծառայողների ուսումնառությունը

ՀՀ բանակի ժամկետային զինծառայողները այսօր սկսել են իրենց ուսումնառությունը Թումո Դիլիջանում։ Առաջին դասերը, ըստ Թումոյի ծրագրի, նվիրվում են ինքնուսուցմանը «Թումո շավիղ» հարթակում։

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի հունվարին ստորագրած համագործակցության հուշագրի համաձայն՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը պատրաստակամ է պարտադիր ժամկետային զինծառայողներին ուսուցանել 21-րդ դարի հմտությունները՝ կենտրոնի ծրագրի հատուկ տարբերակով։

Ուսումնական ծրագիրը ներառում է կենտրոնի արտադպրոցական ծրագրի 14 ուսումնական ոլորտների ընտրանին։

Ծրագրում ներառված են հետևյալ ուղղությունները՝

  • համակարգչային ծրագրավորում
  • ռոբոտաշինություն
  • համակարգչային գրաֆիկա
  • թվային երաժշտության ստեղծում

Զինծառայողների ուսումնական գործընթացը կազմակերպվելու է զինված ուժերի զորամասերի մերձակա «Թումո» կենտրոններում՝ նախապես սահմանված գրաֆիկով և 18 ամիս ժամկետով։

Դասընթացներն անցկացվելու են երեք` սկսնակ, միջին և առաջադեմ մակարդակներով, յուրաքանչյուրը 4 շաբաթ տևողությամբ։

https://www.facebook.com/TumoCenter/videos/1339729892731840/