Անվճար դարձած iOS-հավելվածներ (փետրվարի 21)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Big Clock

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա պարզ հավելված է, որը կտեղեկացնի ժամի և եղանակի մասին: Տեղադրեք ձեր սարքավորման էկրանին ամենամեծ թվային ժամը, ինչպես նաև տեղեկացեք առաջիկա 10 օրերին սպասվող եղանակային փոփոխություններից:

Aureus

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղը կօգնի զարգացնել հիշողությունը, մաթեմատիկական հաշվարկների միջոցով պետք է լուծել փազլը և ոսկի արտադրել:

Databit – Monitor internet usage

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի մոնիթորինգ անցկացնել և տեսնել տվյալների օգտագործման չափը:

Little Food Truck

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա երեխաների համար նախատեսված ժամանցային խաղ է, որտեղ պետք է օգնականների հետ սնունդ վաճառել սոված հաճախորդներին:

Treasure Seekers: Visions of Gold (Full)

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղում պետք է օգնել Նելլիին և նրա եղբորը, որպեսզի բացահայտեն իրենց ծովահեն տատիկի գաղտնիքները և ընտանեկան մութ պատմություններն ու գաղտնիքները: Պետք է լուծել բազմաթիվ գլուխկոտրուկներ, անցնել արկածների միջով, տրամաբանորեն գտնել հուշող օղակներ:

Treasure Seekers: Visions of Gold HD (Full)

Գինը՝ 4.99$ – անվճար

Սա նախորդ խաղի HD տարբերակն է: Խաղի էությունն ու առաջադրանքները նույնն են, սակայն ավելի որակյալ է և նախատեսված է iPad-ով խաղալու համար: