Նոր ֆունկցիա WhatsApp-ում՝ Snapchat-ի կրկնօրինակությամբ

WhatsApp-ում հայտնվել է նոր ֆունկցիա Snapchat Stories -ի նմանությամբ: WhatsApp Status-ը կգործի նոր ֆորմատով՝ այստեղ հնարավոր է ստեղծել ինքնաոչնչացվող ստատուսներ, կիսվել զարդարված լուսանկարներով, տեսանյութերով, GIF-երով, որոնք ավտոմատ կերպով կջնջվեն 24 ժամ անց:

Նշենք, որ այժմ WhatsApp-ն ունի ամսական 1.2 միլիարդ ակտիվ օգտատեր, օրական 60 միլիարդ հաղորդագրություն է ուղարկվում, այդ թվում 3.3 մլն. լուսանկար, 760 մլն. տեսանյութ և 80 մլն. GIF:

Facebook-ը նախ այս հնարավորությունը Snapchat-ից կրկնօրինակեց Instagram-ի, Facebook Messenger-ի համար, այժմ արդեն ներդրեց նաև WhatsApp-ում: Մի շարք փորձագետներ նշում են, որ եթե նոր Status ֆունկցիան սկսի ակտիվ գործածվել օգտատերերի կողմից, ինչպես Instagram-ում, ապա այն էապես կխոչընդոտի Snapchat-ի օգտատերերի կողմից գեներացվող բովանդակության գլոբալ աճին:

2016-ի նոյեմբերից ֆունկցիան beta տարբերակում թեստավորման փուլում էր, որն արդեն հասանելի է iOS-ի, Android-ի և Windows Phone-ի բոլոր օգտատերերի համար: