Երևանը՝ «Խելացի քաղաք». Ի՞նչ տեխնոլոգիա է կիրառելու Huawei Technologies-ը

Երևանը՝ «Խելացի քաղաք». Ի՞նչ տեխնոլոգիա է կիրառելու Huawei Technologies-ը

Երևանը որպես «Խելացի քաղաք» պիլոտային  ծրագրի իրականացմանն ուղղված՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարության և «Հուավեյ թեքնոլոջիս» (Huawei Technologies) ընկերության միջև փետրվարի 13-ին կնքվել է փոխըմբռնման հուշագիր:  

itTrend-ը պարզել է և ներկայացնում է՝ մասնավորապես ի՞նչ է նախատեսվում այս հուշագրով,  ո՞ր ուղղություններով է տարվելու համագործակցությունը և  ինչպիսի՞ տեխնոլոգիաներ են կիրառվելու ՏՏ ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող ընկերության կողմից: Ի՞նչ է առաջարկում Huawei Technologies ընկերությունը Երևանին:  

Այսպիսով, կիրառվելու է Huawei Technologies ընկերության Safe City բարձր-տեխնոլոգիական լուծումը, որը թույլ է տալիս`

  • Ստեղծել ընդհանուր վիդեոդիտման ցանց և ապահովել դրան մուտք ցանկացած կետից, նեռարյալ օպտիկա, WLAN և eLTE.
  • Վիդեոդիտման համակարգը միացնել այլ պահպանման համակարգերին` օրինակ պաշտպանիչ ազդասարքերին, հակահրդեհման, պայթուցիկների հայտնաբերման և այլ համակարգերին, ինչը թույլ է տալիս կոնկրետ օբյեկտի մասին հավաքել սպառիչ տեղեկատվություն:
  • Ստեղծել վիդեոնյութերի cloud, ինչը հեշտացնում է հետագա որոնումը:
  • Ստեղծել կոնվերգենտ ղեկավարման կենտրոն: Սա էլ թույլ է տալիս ապահովել տարբեր կառույցների համագործակցության դյուրայնությունը և բարձրացնում ԱԻ կառույցների արձագանքման արդյունավետությունը:
  • Ստեղծել անվտանգության համակարգերի շարժական ցանց: Տվյալ դեպքում կիրառվելու է Bring Your Own Device (BYOD) լուծումը:
  • Ներդնել ինտելեկտուալ վերլուծության համակարգ, որն իրականացնում է տեղեկատվության հավաքագրում և հետագա վերլուծություն` ըստ տրված խնդրի:
  • Ապահովել տեսանյութերի պաշտպանական համակարգ` հնարավոր կորստից, չարտոնված մուտքի փորձերից կամ DDos-երից խուսափելու նպատակով:

itTrend-ի հետ զրույցում Huawei Mobile Armenia-ի ներկայացուցիչ Տաթև Սարգսյանը նշեց, որ ծրագիրը շատ ծավալուն է և ավարտի վերջնաժամկետ նախանշել դեռևս չի կարող. «Հուշագիրը նոր է ստորագրվել: Ժամկետների քննարկումները նոր են մեկնարկել: Նախնական պայմանավորվածությունները արդեն ձեռք բերված են: Այժմ քննարկվում է տվյալ համակարգի փուլային ներդնումը Երևան քաղաքում: Ավել մանրամասն տեղեկատվություն կկարողանանք հայտնել ավելի ուշ»:

Ներկայումս, աշխարհի ավելի քան 2500 մեծ և փոքր քաղաքներ զինվել են այդ կոնցեպտով և փորձում են իրականություն դարձնել այն:

Նշենք, որ «Խելացի քաղաք» ծրագրի հայեցակարգը մշակվել է Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համագործակցությամբ իրականացվող «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն աղետների ռիսկի նվազեցման գործընթացում» ծրագրի շրջանակում, որի նպատակն է նոր տեխնոլոգիաների կիրառմամբ քաղաքային տնտեսության կառավարման գործընթացում աջակցել քաղաքի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը, քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը: 

Նունե Գրիգորյան