Անվճար դարձած iOS-հավելվածներ (փետրվարի 22)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Eyehacks

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածը աչքերի վարժությունների անիմացիոն ուղեցույց է: Այն ցույց կտա, թե ինչպես և ինչ հերթականությամբ մարզել աչքերը:

Nighty Night!

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա երեխաների համար նախատեսված ինտերակտիվ հեքիաթ է: Երեխան պետք է օգնի կենդանիներին պատրաստվել քնելու:

Hook

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի հետևել նորաձևության վերջին տենդենցներին: Այն թույլ է տալիս օնլայն խանութներում գտնել այն հագուստը, որը փնտրում եք: Հավելվածը թույլ է տալիս նաև փնտրել և գտնել դուր եկած հագուստը տեսախցիկի օգնությամբ:

Tesla Wars – II

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղի ընթացքում հարկավոր է արտաքին թշնամիների հարձակումներից պաշտպանել Տեսլայի հզոր աշտարակը՝ կայծակի օգնությամբ:

Time Manager

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա կօգնի առավել արդյունավետ պլանավորել օրը, սահմանել առաջադրանքներ և հաշվել դրանց վրա ծախսած ժամանակը:

FancyDays: Light Pro

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով հնարավոր է գրի առնել սպասվելիք կարևոր իրադարձությունները, որոնք կարելի է դասակարգել ըստ կատեգորիաների: Հավելվածը կհիշեցի իրադարձության օրվա, ժամի, նաև սպասվող եղանակի մասին: