Remix Chat. Հայկական PicsArt-ը գործարկել է նոր ֆունկցիա

PicsArt-ը գործարկել է նոր ֆունկցիա, որի շնորհիվ այժմ հնարավոր է ընկերների հետ հաղորդակցվել խմբային Remix Chat-ով: Այն իրենից ներկայացնում է նկարների խմբագրման և խմբային օնլայն հաղորդակցման յուրօրինակ համակցություն:

Remix Chat-ում հնարավոր կլինի ավելացնել ավելի քան 50 օգտատիրոջ: Կարելի է ընկերներին ուղարկել նկարներ, նրանք զվարճալի ձևով խմբագրեն՝ գործածելով PicsArt-ի ամբողջ գործիքակազմը՝ բազմազան ֆիլտրեր, ֆոտո էֆեկտներ, 10.000-ից ավելի սթիքերներ, որից հետո կիսվեն չաթում և այսպես շարունակ խմբում ներառված բոլոր անդամները կարող են խմբագրել ու կիսվել:

Այժմ նոր ֆունկցիան հասանելի է Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ճապոնիայում, Կանադայում, Ավստրալիայում, Հարավային Աֆրիկայում և Նոր Զելանդիայում: Ընկերությունը հայտնում է, որ առաջիկա շաբաթներին Remix Chat-ը հասանելի կդառնա աշխարհի բոլոր օգտատերերին iOS և Android համակարգերում, շուտով նաև Windows օգտատերերին: