Անվճար դարձած iOS-հավելվածներ (փետրվարի 23)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Coloring Animal Zoo

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա երեխաների համար նախատեսված գունազարդման խաղ է: Պետք է ներկել զվարճալի անիմացիոն կենդանիներին, որը միաժամանակ կարող է ուսուցողական բնույթ կրել:

Push-Bot

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղում էկրանին մատի աջ և ձախ հպումերով պետք է ռոբոտին անցկացնել տարբեր միջավայրերով՝ հաղթահարելով ճանապարհին հանդիպող խոչընդոտները, այդպիսով էլ հավաքել միավորներ:

Chain Breaker

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղում ֆիզիկայի օրենքներն օգտագործելով պետք է ճիշտ կտրել շղթաները, օգնել ասպետին վազել և փրկել կախարդական կովին: Խաղն ունի մի շարք զվարճալի կերպարներ:

Audio Notebook

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս նշումներ կատարելու հավելվածը կօգնի պլանավորել օրը և այն անցկացնել առավել արդյունավետ: Հնարավոր է թողնել ձայնային, գրավոր  նոթեր, գունավորել դրանք առանձնացնելու համար, ինչպես նաև կիսվել դրանցով ընկերների հետ:

Samurai Duel

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղում կարելի է մենամարտի բռնվել ընկերների հետ: Ընտրեք կերպարին և էկրանի կողմը ու մենամարտեք: