Փետրվարի 26-ին Բարսելոնայում մեկնարկել է Mobile World Congress 2017-ը: Սա մոբայլ աշխարհում ամենամեծ իրադարձություններից մեկն է, այստեղ համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունները ներկայացնում են իրենց նոր սաարքավորումները` նոր մոսդելներ, առավել կատարելագործված գադջեթներ: Samsung ընկերությունը հանդես է եկել միանգամից 3 նորությամբ: Android պլանշետ Galaxy Tab 3, Windows պլանշետ Galaxy Book և նոր VR ակնոց: Ներկայացնում ենք հերթով.
Galaxy Tab 3
Տեխնիկական բնութագիր՝
- 9,7 դյույդմ Super AMOLED դիսփլեյ
- Snapdragon 820 պրոցեսոր
- 4 Գբ RAM և 32 Գբ ներքին հիշողություն, որպես հավելում էլ microSD հիշողության քարտ
- 13 Մպ հիմնական և 5 Մպ դիմային տեսախցիկներ
- Օպերացիոն համակարգ՝ Android 7.0 Nougat
Galaxy Book
Տեխնիկական բնութագիր՝
- 10,6/12 դյույմ TFT/Super AMOLED դիսփլեյ
- Intel Core m3 / Intel Core i5 7-րդ սերնդի պրոցեսոր
- 4 Գբ RAM, եւ 64 ու 128 Գբ ներքին հիշողություն + microSD հիշողության քարտեր
- 13 Մպ հիմնական և 5 Մպ դիմային տեսախցիկներ
- Օպերացիոն համակարգ՝ Windows 10
Gear VR
VR մեծ արագությամբ զարգանում են և շուկայում պահանջարկը հետզհետե մեծանում է: Samsung ընկերությունը MWC 2017-ին ներկայացրել է նՆոր VR ակնոց,, որը համատեղելի է Galaxy S7 սմարթֆոնի, ինչպես նաև S7 edge-ի, Note5-ի, S6 edge+ -ի, S6-ի և S6 edge-ի հետ: Նոր VR սարքավորումը ներկայացված է Oculus ընկերության կարգավորող սարքով: Gear VR-ը, ըստ մասնագետների, ավելի կատարելագործված ու մշակված VR սարքավորում է՝ նոր որակի սենսորների և թաչփադի շնորհիվ: