«ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումին մասնակցել է շուրջ 60 ՏՏ ներկայացուցիչ

Օրերս Աղվերանում կայացել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից անցկացվող  «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը:

Հանդիպման ընթացքում ԻՏՁՄ անդամ կազմակերպությունների, ինչպես նաև Պաշտպանության նախարարության և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչները  քննարկել են Միության 2017-2021թթ երկարաժամկետ ռազմավարության գործողությունների պլանը:

ՏՀՏ լիդերների հանդիպում ֆորումի ընթացքում հստակեցվել և սահմանվել է ՏՏ ոլորտի զարգացման ռազմավարական 6 ուղղություն: Դրանք են.

  • Կրթություն և աշխատուժի ձևավորում
  • Հայկական ՏՏ բրենդի ստեղծում (Why Armenia)
  • ՏՏ ընկերությունների և ոլորտի շահերի պաշտպանություն
  • Ռազմարդյունաբերություն
  • Պետությունը՝ որպես պատվիրատու (E-government)
  • ՏՀՏ բիզնեսի առաջխաղացում

ՏՏ ոլորտի ներկայացուցիչները համապատասխան աշխատանքային խմբերով մշակել են վերոնշյալ ուղղությունների տեսլականը, հստակեցրել նպատակներն ու սահմանել խնդիրները: Աշխատանքային խմբերն առաջիկայում կշարունակեն ԻՏՁՄ ռազմավարության գործողությունների պլանի մշակումը:

«ՏՀՏ լիդերների հանդիպում» երկօրյա ֆորումին մասնակցել են շուրջ 60 ներկայացուցիչներ EIF, CQG, Macadamian, WEB, Ucom, Mentor Graphics, Grant Thornton, D-Link, Ev-Consulting, SFL, Instigate, Proximus, Leviathan, Masys, Niccoma Technologoes, VOLO, Apaga Technologies, Global.am, Impact Solutions ընկերություններից,  Անանիա Շիրակացու անվան կրթահամալիրից, Պաշտպանության նախարարությունից և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնից: