Earth 2050. Կասպերսկու լաբորատորիայի նոր նախագիծը

Earth 2050. Կասպերսկու լաբորատորիայի նոր նախագիծը

«Կասպերսկու լաբորատորիան» Բարսելոնայում ընթացող Mobile World Congress-ի ժամանակ ներկայացրել է Earth 2050 նախագիծը: Ցույց է տվել, թե ինչպիսին կլինի Երկիր մոլորակը 2050 թվականին:

Earth 2050-ը ինտերակտիվ նախագիծ է, որի նպատակն է մեկտեղել առաջիկա 3 տասնամյակում սպասվող տեխնոլոգիական և սոցիալական բոլոր զարգացումներն ու փոփոխությունները:

Ընկերության մասնագետներին այս նախագծի իրականացման գործում օգնել են մի շարք գիտնականներ և ֆուտուրոլոգներ, այդ թվում հայտնի Յան Փիրսոնը:

Կայքում արդեն իսկ ներկայացված են աշխարհի 80 քաղաքների զարգացման պլանը: հնարավոր է զբոսնել 12 քաղաքներում , նայել պանորամաներ: Ընդհանուր առմամբ ինտերակտիվ կայքում ներկայացված է մոտ 200 կանխատեսում 2030, 2040 և 2050 թվականների համար:

Կայքը հասանելի է և բաց է բոլոր օգտատերերի համար, ովքեր կցանկանան ներկայացնել ինովացիոն գաղափարներ, իսկ «Կասպերսկու լաբորատորիայի» մասնագետները կստուգեն, կքննարկեն դրանք և լավագույնները կհրապարակեն Earth 2050-ում: