Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 2)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 2)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Nowhere: Lost Memories

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղում դուք կորցրել եք հիշողությունը, ոչինչ հայտնի չէ, մնում է առաջ շարժվել և գլուխկոտրուկներ լուծելու շնորհիվ բացահայտել ամեն ինչ ձեր մասին:

Farm Animal Games and Barnyard Puzzles for Kids HD

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա ուսուցողական փազլ է երեխաների համար: Այտեղ պետք է հավաքել ֆերմայի կենդանիների պատկերները:

GRIDy – Photo Widget

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով հնարավոր է էկրանին տեղադրել նախընտրելի նկարներն ու GIF-երը և ամեն անգամ էկրանը արգելաբացելիս տեսնել դրանք:

Adrian James Bootcamp

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա ֆիթնես հավելված է, որի շնորհիվ հնարավոր է կառավարել մարզումները, հատուկ ծրագրով վարել առողջ ապրելակերպ:

Adrian James 6 Pack Abs Workout

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա նախատեսված է միայն որովայնի մկանները մարզելու համար: Այն պարունակում է 17 բարդացող վարժությունների վիդեո ուղեցույցներ, նկարներ և հրահանգներ:

Adrian James High Intensity Interval Training

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս մեկը նախորդների պես ֆիթնես հավելված է, որը 8 շաբաթ տևողությամբ ծրագրով կօգնի մարզել կոնքի և ոտքերի մկանները: